Վրաստանը կթույլատրի կորոնավիրուսի դեմ պատվաստված օտարերկրացիների մուտքը

Աննա Անտոնյան Հունվար 29, 2021

Վրաստանը կթույլատրի կորոնավիրուսի դեմ պատվաստված օտարերկրացիների մուտքը.
Այն քաղաքացիները, որոնք սահմանին կներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հաստատող փաստաթղթերի ամբողջական փաթեթ, կկարողանան մուտք գործել Վրաստանի տարածք՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտնել է, որ այդ քաղաքացիները ստիպված չեն լինի անցնել պարտադիր կարանտին:
 
Նախարարի խոսքով՝ ԵՄ-ի երկրներից, Իսրայելից, Շվեյցարիայից, ԱՄԷ-ից, Սաուդյան Արաբիայից ժամանած հյուրերը կարող են մուտք գործել Վրաստանի տարածք առանց պատվաստման, սակայն նրանցից կպահանջվի ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ թեստի բացասական պատասխանն ապացուցող փաստաթուղթ: Այնուհետև հարկավոր կլինի նմանատիպ թեստ հանձնել նաև երկրում գտնվելու երրորդ օրը: Տվյալ դեպքում ինքնամեկուսացման կարիք չի լինի։
Գրում է 1lurer.am տելեգրամյան ալիքը։

Կիսվել