Ադրբեջանցիերը Սյունիքում այսօրվանից սկսել են խրամատներ փորել. Գորիսի փոխքաղաքապետ

Աննա Անտոնյան Մարտ 03, 2021

Մինչ մեր դիպուկահարները հարմար դիրքավորվել են ԱԺ-ում և զենքներն ուղղել դեպի ժողովուրդը, թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

«Որոշ ժամանակ անց կարող է տեսնենք, որ  Որոտանից մինչև Շուռնուխի կենտրոն խրամատ է փորվել, արդեն երկայնքով աշխատանքները սկսել են։ Այս մասին  պատախանատու անգործունակներին  զեկուցվել է հաստատ,  իսկ արդյունքը՝ ինչպես միշտ, ոչ տեսնում են, ոչ լսում․ Խաթարված ու վտանգված է  գյուղացու անդորն ու խաղաղ կյանքը, իսկ   մարդ կա ասում է՝ Սյունիքում  տնտեսություն ենք զարգացնելու, ինչ խոսք, էքստրիմալ տուրիզմի համար բացառիկ պայմաններ կան ստեղծված՝ գյուղամեջ խրամատ ու զինված թշնամի, ֆիլմերում էլ չես հանդիպի»,- գրել է նա։

Возможно, это изображение (на открытом воздухе и дерево)

 

 

Փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայե՜ր, ուշքի եկեք…

Այս ապիկար և թլպատված իշխանությունը և սատանային վաճառված իշխանիկներն ասում էին, որ Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը մեր և թշնամու կողմից սահմանապահներն են հսկելու, կարիք չկա խրամատավորվելու։

Բայց արի ու տես, որ թուրքի լամուկները այսօրվանից սկսել են խրամատներ փորել. դա նշանակում է, որ թշնամին իրականացնում է դիրքերի ամրապնդում և gps-ով գծված սահմանների հստակեցում, դա նշանակում, որ թշնամին ճանապարհները հատում է ու պատրաստվում պատերազմի։

Ցավոք իշխանությունը տարված է ոչ թե հայ ժողովրդի, այլ բացառապես իր թիմի փրկությամբ հայ ժողովրդի արյան ու հայրենիքի հաշվին… Դրա վառ ապացույցն են «մարդահավաք» հանրահավաքները, գործից անտեղյակ և տարրական գրագիտությունից հեռու մարդկանց պաշտոններ «նվիրաբերելը», սեփական թիմակիցների կաշառքն ու թալանը կոծկելը… Էլ ո՞րն ասեմ…

Հայե՜ր, ուշքի եկեք…»։

 

Կիսվել