Հանուն ձեր կյանքի՝թեկուզ պատերազմ․Ավետիսյան Տիգրան

Աննա Անտոնյան Հունիս 02, 2021

Ապրիլի 29-ին Հրազդան քաղաքի Ա․Մռավյանի դպրոցում կայացավ հուշ-մոմավառություն ՝ ի հիշատակ նույն դպրոցի սան, նորօրյա հերոս, հայրենիքի քաջ պաշտպան Տիգրան Գևորգի Ավետիսյան: 

Տիգրանը

Դպրոցական շենքն այժմ Տիգրանի շնչով լի է, ձեռակերտը նկարում է այնպես, որ իրականում հայացքն ունի, որը նայվում է այնպես, ինչպես Տիգրանի հայացն իրեն նայում է խաղաղ ու անվրդով:

«Հանուն ձեր կյանքի պատահական պատերազմը» խորագրի հեղինակ Ս․Նավասարդյանը մեզ հետ է պահում, քանի որ շատ պատասխանատու է վերաբերվում Տիգրանի ցանկացած նյութի վերաբերյալ:

-Ամեն ինչին ուշադրությամբ հետևում եմ, քանի որ շատ դեպքերում ինքս եմ աղբյուր հանդիսանում նյութի տարածման համար։ Շատ պատասխանատու գործ է, հետևողականություն ու համբերություն է պահանջում, բայց անսահման սիրով եմ անում։ Կարևոր է, որ Տիգրանի մասին խոսվի, շատ խոսվի ու բոլոր հարթակներում։ Մենք էնքան հերոսներ ունենք, որոնց մասին պատմություններն անիրական լեգենդներ են թվում։ Հիմա ես եկել եմ փաստելու, որ մեր Տիգրանն իրական է, իրական լեգենդ, բոլորին շատ նման, բայց և տարբեր բոլորից։ Ինքը հայրենասիրության ու անձնվիրության վառ օրինակ է,որ չի կարելի շրջանցել  երբևէ։

Հարցին, թե ինչն է «դրդում» ամեն անգամ նորովի ներկայանալ ու ավելի դիպուկ խոսել Տիգրանի մասին, ստացանք հետևյալ պատասխանը․

-Տիգրանն ինքը, իհարկե, ոգեշնչող է։ Սակայն ամեն անգամվա ուժն ու էներգիան ես ստանում եմ Տիգրանի ընտանիքից, նրանց ջերմությունն այնքան ապրեցնող է, պարզապես բառերի մեջ չեմ կարող այդքան սեր տեղավորել։ Ամեն անգամ, երբ գիրկս եմ առնում փոքրիկ Տիգրանին, հասկանում եմ, որ դեռ անելիք ունեմ, շնորհակալություն ունեմ՝ երկինք-Երկիր ճամփին մնացած։

Տիգրանի մասին շատ ենք խոսում իր հարազատների հետ, հետաքրքիր պատմություններ, զավեշտներ, զվարճալի դեպքեր շատ կան Տիգրանի մասնակցությամբ։ Իր տեսակն միամտության հասնող պարզ ու շիտակ էր, դա այն բազմաթիվ պատճառներից է, որով սիրված էր ամենուր։ Բանակից սկսած ու հավերժ արդեն հպարտությունն է բոլորիս։

-Նկարը,որ տեսանք, մոմավառությունից մի հատված է։ Ի՞նչ կպատմեք այդ օրվանից։

-Բազմամարդ էր դպրոցի բակը։ Ես այնքան քիչ մարդկանց եմ ճանաչում, բայց կարևոր էր ու գովելի, որ Տիգրանին հարգելու էին եկել հազարներով՝ծանոթ-անծանոթ, ընկերներ, բարեկամներ, ուսուցիչներ, քաղաքը Տիգրանով էր շնչում։ 

-Վերջին ամփոփիչ հարցը՝ ի՞նչ տվեց Տիգրանն անձամբ ձեզ և ի՞նչ պիտի անեք դուք՝ի պատասխան։

-Բարդ հարց է: Անձամբ ինձ Տիգրանը նոր կյանք տվեց, իսկ կյանքս ՝ իմաստ, բացահայտեց ինձ կյանքի ամենասուր ու ամենաքնքուշ կողմերը: Ապրելու պատգամը թողեց ինձ, ձգտումները տվեց շատ, պայքարի մղեց ինձ, ապացուցեց, որ կյանքից հետո կյանք թողնել հարատևեու գաղտնիք է: Հիման, հենց այս պահը տվեց ինձ, պարզ երկնքին նայելիս արդեն գիտեմ ՝ ​​ով է ժպտում վերևից այդքան ջերմ ու սիրով: Չեմ կարող թվել հատ-հատ, բայց Տիգրանը, անխոս, ինձ ու բոլորիս համար ամեն ինչ արել է, ամեն ինչ տվել է: Պատերազմը հանուն ինձ ու քեզ էր, Տիգրանի պայքարը մեզ համար էր: Իսկ ես ամեն ինչ անում եմ, որ իրեն հասցեագրեմ մինչև այս չասած խոսքը ․․․ փառք Տիգրանին ու մեր բոլոր հերոսներին: 

 

 

 

Կիսվել