Զինվորներին օգնելու պատրվակով գումար կորզելու խաբեության դեպք ֆեյսբուքում
Աննա Անտոնյան
Մարտ 27, 2021
Քաղաքացիներն ահազանգում են ֆեյսբուքում ինքնության գողության միջոցով գումար կորզելու դեպքի մասին։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից։
«Օգտատիրոջ էջի նույնությամբ էջ են բացել ու նման բովանդակությամբ նամակներ ուղարկել նրա իրական ընկերներին։
Ընկերներից նման բնույթի կասկածելի նամակներ ստանալիս կապի այլ միջոցով համոզվեք, որ ձեր ընկերոջ հետ եք խոսում»,-նշվում է գործակալության հայտարարության մեջ։
Նյութի աղբյուրը` Yelaket.am
Կիսվել