«Վարդենիսի ուղղությամբ գերի և վիրավոր չունենք». ԳՇ

Աննա Անտոնյան Հունիս 06, 2021

«Ընդհանուր օպերատիվ իրադրությունը կայուն է, անփոփոխ, միջադեպեր չեն արձանագրվել»:

168.am – ի հետ զրույցում ասաց ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։

 

Մեր հարցին, որ սոցիալական ցանցերով տեղեկություն է շրջանառվում, թե Վարդենիսի ուղղությամբ երկու վիրավոր և երկու գերի ունի հայկական կողմը, գնդապետ Սամվել Ասատրյանը վստահեցրեց, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

 

ԳՇ ներկայացուցիչը հորդորեց զերծ մնալ սոցցանցերում և մեդիահարթակներում նմանատիպ ապատեղեկատվություններ տարածելուց։

 

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կիսվել