«Այս գիշեր ևս թշնամին օգտվել է ՀՀ–ում ազգային իշխանության բացակայությունից և մոտ 3 կմ-ով առաջ է եկել դեպի Սյունիքի խորքը»․ Վարուժան Գեղամյան
Աննա Անտոնյան
Մայիս 12, 2021
Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս գիշեր ևս թշնամին օգտվել է Հայաստանում ազգային իշխանության բացակայությունից և մոտ 3 կմ-ով առաջ է եկել դեպի Սյունիքի խորքը։
Ու ոչ մի միջազգայնորեն ճանաչված սահման կամ ՄԱԿ բանաձև չի կարող կանգնեցնել իրենց։
Նորից հիշեցնեմ, որ մեր թշնամիների համար այս պահին Սյունիքը ավելի մեծ առաջնահերթություն է, քան Արցախի մնացած հատվածը վերջնական նվաճելը։ Սյունիքով թշնամին ցանկանում է ստանալ 3 թյուրքական միջանցք և հնարավորինս շատ տարածք՝ անհնար դարձնելու համար Սյունիքում հայերի բնականոն կյանքը։ Առաջիկա շաբաթներին ու ամիսներին ճնշումն այս ուղղությամբ միայն մեծանալու է։
Ես դեռ նոյեմբերից եմ զգուշացնում, որ քանի ներկայիս օկուպացիոն ռեժիմը իշխանություն է Հայաստանում իր պարագլխի հետ միասին, Հայաստանը մշտապես կորցնելու է նոր տարածքներ ու գնալով վերածվելու է թուրքական վիլայեթի։ Այս պահին այդ ամենը լիարժեք ընթացքի մեջ է։
#հակաՀայաստան #սյունիքիսպառնալիքը #սարդարապատ2»։
Կիսվել