Թա՜նկ, ինչքան թանկ կյանքեր տարաք մեզնից, դուք՝ստոր պատերազմողներ...` <<Տիգրանը-հանուն-Տիգրանի>>հերոսապատման հեղինակ` Սյուզանա Նավասարդյան

Աննա Անտոնյան Փետրվար 01, 2021

<<Տիգրա՜ն, Տիգրան Մե՜ծ... երկար բացականչեց Հերոսի մայրը, երբ դեռ որդին չէր ծնվել, ու Ինքը փորձում էր կողմնորոշվել՝ինչ կոչել որդուն, որ Մեծ Մարդ դառնա՝հիշվող, ուժեղ ու անպարտ։

Հերոսի հորաքույրը՝հարզատ Ռուզս, ով էն ժամանակ ուսուցչուհի էր ու բազում լավ աշակերտներ ուներ, կողքից հուշում է, թե Սահա՜կ, Սահակ Պարթև...բայց լուսահոգի Մայրը երանելի տոնով քաղցր ասում է՝Տիգրա՜ն, Տիգրան Մե՜ծ...

Կարծես թե...Հերոսածին Մայրն ինքն է որոշել իր Որդու ճակատագիրը, երբ նա դեռ չէր էլ ծնվել։ Որդին ծնվեց, ու ոչ թե Սահակ Պարգև, այլ Տիգրան, Տիգրան Պարգև...որովհետև քսան տարով մեզ տրված պարգև էր, որ հավերժ պիտի հիշվի։

Կյանքից նեղացած ենք...մինչև հիմա ուզում եմ սովորականի պես ամեն խոսակցության մեջ հարցնել՝բա Տիկոն ոնց ա՞...հետո հիշում եմ, որ պատերազմ եղավ ու եղածը տարավ մեզնից։ Ամեն օր ավելի ուժեղ եմ ատում պատերազմը...որովհետև օր օրի ավելի են խորանում վերքերը...բաց ու արյունոտ։

Ես կգրկեմ փոքրիկ Տիգրանին ու կխնդրեմ, որ թույլ տա՝իր քույրը լինել... Ու ինքը բազում պատմություններ կլսի, որ սկզբում լեգենդ կթվան իրեն, իսկ հետո կճանաչի իսկական լեգենդին ու կիմանա, որ #Տիգրանը_հանուն_Տիգրանի իր կյանքն անգամ չի խնայել։ Ու կիմանա, որ լեգենդ_Տիգրանն իր եղբայրն է՝հարազատ ու սրտամոտ։

Ես ատում եմ պատերազմը, բայց հանուն Տիգրանի սխրանքի, թե գա օրը՝ես ի՛նքս կպատերազմեմ...

Թա՜նկ, ինչքան թանկ կյանքեր տարաք մեզնից, դուք՝ստոր պատերազմողներ...>> գրում է <<Տիգրանը-հանուն-Տիգրանի>>խորագով հերոսապատման հեղինակ Սյուզանա Նավասարդյանը։

https://m.facebook.com/story.php?story_fbid=2689375758042072&id=100009090237193

Կիսվել