Տերյան էր արձագանքում Կոմիտասի անվան պանթեոնը

Աննա Անտոնյան Փետրվար 09, 2021

Կոմիտասի անվան պանթեոնում խնկի ծխի հետ թախիծ ու տրտմություն էր օդ բարձրանում ։ 
Ու կարծես լսվում էր ,թե . 
Մի խառնեք մեզ  ձեր վայրի,արջի ցեղերին... 
Մի խառնեք ,որովհետև ուրիշ այլ ցեղում չէր կարող գրականության մեջ Վահան Տերյան ծնվել ։
Տերյանի հուշակոթողի մոտ հավաքավածներին միավորում էր գրականության նկատմամբ տենչն ու ծարավը ։
Տերյանի կյանքի ու գրականության մասին խոսեց Տերյանագետ Առուշան Հակոբյանը ։ Ներկայացրեց մեծերի հետ Տերյանի գրական հանդիպումներից դրվագներ ։ Հիշատակեց, թե ինչպես 22֊ամյա Վահանը հանդգնել էր ,Թումանյանին դիտարկում անել ,թե անցել է "Էս"֊ի և "էն"֊ի դարաշրջանը ։ Թե ինչպես էր իր բարձի տակ պահում Չարենցը Տերյանի ձեռագրերը , թե ինչպես Տերյանի թարգմանությունների մասին Բրյուսովն ասել է, թվում էր դազգահների աղմուկն է լսվում նրա պոեզիայում։
Պանթեոնում օդը Տերյան էր արձագանքում... 
Ներկա մտավորականներն էլ կարծես Տերյան հնչեցնող վերջին մոհիկաններ ,եկել էին խնկարկելու նրա հիշատակն ու վախը առ այն ,որ նա էր արդյոք վերջին պոետը,,,

Արմինե Մելքոնյան 

Կիսվել