Տավուշում ծեծի է ենթարկվել ՊՆ Տավուշի թիվ 2-րդ տարածքային ստորաբաժանման ղեկավարը, նա հոսպիտալացվել է

admin Ապրիլ 26, 2023

Ապրիլի 21-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում. այդ օրը՝ ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ ՊՆ թիվ զորամասից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի բաժին, որ «Փակ գանգուղեղային տրավմա, ձախ քունքային շրջանի հեմատոմա, աջ վերհոնքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջադ, հեմատոմա կրծքավանդակի և ողնաշարի փակ վնասվածքով, հարցական նշան» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 47-ամյա Լեռնիկ Օհանյանն է։

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում Տավուշ բնակավայրի 1-ին փողոցի 71 հասցեում գործող ավտոգազալցակայանում գազ լիցքավորելու հերթի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Լ․ Օհանյանի և Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Գոռ Աթոյանի ու 33-ամյա Վարդան Եսայանի միջև, որի ժամանակ էլ վերջիններս ծեծի են ենթարկել Լ․ Օհանյանին։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Գ․ Աթոյանին ու Վ․ Եսայանին հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Լ․ Օհանյանը ՀՀ Պաշտպանության նախարարության Տավուշի թիվ 2-րդ տարածքային ստորաբաժանման ղեկավարն է (զինկոմ)։

Կիսվել