Ռուսաստանի հետ պետք է կնքենք նոր ռազմաքաղաքական պայմանագիր. Այլընտրանք չկա. Միքայել Մելքումյան

Աննա Անտոնյան Մայիս 18, 2021

Ռուսաստանի Դաշնության մեր գործըներների հետ հետպատերազմյան շրջանում ավելի ու ավելի եմ համոզվում, որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ պետք է կնքենք նոր ռազմաքաղաքական պայմանագիր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա իր գրառումը վերնագրել է. «Ռուսաստանի Դաշնության հետ նոր ռազմաքաղաքական դաշինքի ձեւավորումն այլընտրանք չունի» Գագիկ Ծառուկյան»:

Մելքումյանը նաեւ նշել է. «Պետք է ուղղենք մեր մեջքը և արժանապատիվ հարաբերություններ ձևավորենք։ Այլընտրանք չկա։

Պետք է գնալ Ռուսաստանի հետ առավել սերտ ինտեգրացման և ավելի ջերմ հարաբերությունների ձևավորման ճանապարհով։

Սա է Հայաստանի ապագան»:

 

Կիսվել