Ռուսաստանի հրթիռային զորքերն ավելի քան 100 վարժանքներ կանցկացնեն մինչև տարեվերջ

Աննա Անտոնյան Մայիս 03, 2021

Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում (ՌՆՀԶ) ավելի քան 100 տարբեր վարժանքներ են պլանավորվում անցկացնել ուսուցման ամառային ժամանակաշրջանում: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտում։

«Ուսուցման ամառային ժամանակաշրջանում Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում ավելի քան 100 տակտիկական վարժանքներ կանցկացվի հրթիռային գնդերի հետ եւ ավելի քան 70 տակտիկական հատուկ վարժանքներ՝ ապահովման եւ պահպանության զորամասերի հետ»,-ճշտել են հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վարժանքները կանցկացվեն բարդ իրադրության պայմաններում, այդ թվում՝ միջտեսակային փոխգործակցող ուժերի եւ միջոցների ներգրավմամբ: «Ապահովման ստորաբաժանումներում դաշտային ելքի առաջադրանքների կատարելագործման տեւողությունը կավելանա մինչեւ մեկ ամիս: Բացի այդ, կավելանա նաեւ անցկացվող վարժանքների քանակությունը՝ ինչպես գնդի, այնպես էլ գումարտակների եւ վաշտերի»,-հավելել են դեպարտամենտում:

Գերատեսչությունում հաղորդել են, որ ՌՆՀԶ-ում կշարունակվի մարտական պատրաստության անակնկալ ստուգումների պրակտիկան: ՌՆՀԶ-ն ՌԴ զինված ուժերի զորքերի տեսակ է, դրա ռազմավարական միջուկային ուժերի գլխավոր բաղադրիչը: ՌՆՀԶ-երը նախատեսված են հնարավոր ագրեսիայի միջուկային զսպման համար: Ավելի վաղ ՌՆՀԶ-ում հսկիչ ամփոփիչ ստուգումներ էին սկսվել ավելի քան 80 զորամասերում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

168.am

Կիսվել