Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլ ամսվա հարկային եկամուտները, ներառյալ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 միլիարդ դրամ: «Սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի համար: Ճիշտ է, այստեղ կա մի փոքր խորամանկություն այն առումով, որ անցյալ տարի, կապված կորոնավիրուսի համավարակի հետ, կարգավորումներով հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճարներ չվճարել, այս որոշումը նույնպես որոշակի ազդեցություն ունեցել է հավաքագրումների վրա, ինչը ոչ թե վատ է, այլ լավ, արդարացվել է նախկինում կայացված մեր որոշումը ու դժվար ժամանակներում մենք հնարավորություն ենք տվել, որ այն գումարները, որոնք պետք է բիզնեսը վճարեր, մնա շրջանառության մեջ ու օգնի ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել», - ասաց Փաշինյանը:
Նյութի աղբյուրը` Yelaket.am