Քերոբյանը Լատվիայի դեսպանի հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում ակտիվ փոխգործակցության հնարավորությունը

admin Փետրվար 17, 2023

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 17-ին ընդունել է Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին:

Նախարարությունից   հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով Լատվիայի Հանրապետությանը ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին աջակցելու համար՝ Վահան Քերոբյանը միաժամանակ ընդգծել է Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական երկխոսության ընդլայնման անհրաժեշտությունը։ Առանձին քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում  ակտիվ փոխգործակցության հնարավորությունը։

Նախարարը կարևորել է նաև Հայաստանում առկա տնտեսական ներուժի վերաբերյալ լատվիական գործարար շրջանակների ճանաչելիության բարձրացումը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանը։

Կիսվել