«Ո՞ւմ ընտրել․ Կրեմլի և Քարվաճառի մասին»․ Էդգար Էլբակյան

Աննա Անտոնյան Հունիս 06, 2021

Էդգար Էլբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ո՞ՒՄ ԸՆՏՐԵԼ․ ԿՐԵՄԼԻ ԵՎ ՔԱՐՎԱՃԱՌԻ ՄԱՍԻՆ

• Երեկվա գրառումիցս հետո, որ Հայաստան դաշինքից ու «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքից զատ որևէ այլ ուժի տրված ձայն, ըստ էության, հօգուտ կապիտուլյանտի է եղան ազնիվ քաղաքացիներ, որ նամակներ էին գրում՝ խնդրելով, որ բացատրեմ եղելությունը։ Չկողմնորոշված քաղաքացիները քիչ չեն։

• Գիշերվա կողմ արդեն Togarma նախաձեռնության թելեգրամյան ձայնային զրուցարանում էի նույն հարցին պատասխանում։ Կփորձեմ նաև վիդեոտարբերակով պարզաբանել իրերի դրությունը, բայց ամենակարևոր ասելիքս կլինի ընտրություններից մի քանի օր առաջ…

• Այդ ժամանակ ես կհրապարակեմ, թե Կրեմլի պատմական տեղեկանքների մեջ ինչ է գրված Քարվաճառի մասին։ Դուք ինձ հետ միասին կապրեք ազգային հպարտության և ազգային ամոթի նույն զգացումները, և ինքներդ կհասկանաք, թե ում օգտին է պետք քվեարկել։

• Նկարում ես եմ՝ Քարվաճառի շրջանի Եղեգնուտ գյուղի տարածքում գտնվող միջնադարյան անանուն մատուռի մոտ, որը կապիտուլյանտը հանձնեց թշնամուն»։

 

168.am 

Կիսվել