Պետական պաշտոնյաների ու պետծառայողների ընտանիքի անդամները մարզասրահներ կայցելեն հարկատուների գրպանի հաշվին:
Նման որոշում այսօր ընդունվեց կառավարության հերթական նիստում՝ համապատասխան փոփոխություն կատարելով արդեն իսկ գործող որոշման մեջ:
Իր այս նախաձեռնությունը կառավարությունը հիմնավորում է նրանով, որ այն կնպաստի պաշտոնյաների ու պետական ծառայողների ընտանիքների «առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը: Իսկ հասարակ քաղաքացիները երևի թե կարիք չունեն առողջ ապրելու և կոփվելու․ դե այո, նման կառավարության «ձեռքը դիմանալը»արդեն լավագույն կոփման միջոցն է։ Չի բացառվում, որ նրանք նաև ցանկանան ճանապարհորդել, սնվել, հագնվել պետության հաշվին․ չէ՞ որ դրա կարիքն էլ ունեն։