Իսկ դուք գիտեի՞ք որ․․․

Աննա Անտոնյան Հունվար 20, 2021

Մարդու նորմալ կենսագործունեության համար ամենակարևոր օրգանն ու <<հրահանգիչը>>գլխուղեղն է։ Եկեք փորձենք հասկանալ՝ինչ գիտենք մենք մեր ուղեղի մասին․․․

 -Բոլորիս հայտնի է «մարդիկ օգտագործում են իրենց ուղեղի 10 %-ը» արտահայտությունը, սա վիճելի տեսություն է, ըստ որի մարդկանց մեծամասնությունը օգտագործում է իր ուղեղի միայն որոշակի հատվածը, սովորաբար դիտարկվում են 10 %, 15 %, 7 % տարբերակները։ Այս պնդումն իրականում միֆ է և գիտության մեջ ընկալվում է, որպես «հոգեբանության վերաբերյալ սխալ պատկերացում», բժիշկներն ու ոլորտի մասնագետներն այս թյուրըմբռնումն անվանում են՝ «նեյրոմիֆ»։ 

-Մենք օգտագործում ենք մեր ամբողջ ուղեղը, այլ ոչ միայն 10 տոկոսը։

-Ուղեղի վիրահատությունը հնագույն պրակտիկա ունի: Որոշ մշակույթներում մարդիկ անցքեր էին բացում գանգի վրա՝ փորձելով մեղմել ցավերը կամ բուժել հիվանդությունները:

- Թեև գլխուղեղը կազմում է մարդու ընդհանուր զանգվածի ընդամենը 2 տոկոսը, սակայն այն օգտագործում է 25 տոկոս թթվածինն ու էներգիան:

- Պարզվում է, որ կնոջ ուղեղը մոտավորապես չորս տարով ավելի դանդաղ Է ծերանում, քան տղամարդունը. հենց  այս եզրակացությանն են հանգել Սենտ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի ամերիկացի գիտնականներ: Գիտափորձին մասնակցել Է 20-ից մինչեւ 82 տարեկան ավելի քան 200 մարդ՝ 121 կին եւ 84 տղամարդ:

- Մարդու գլխուղեղը կշռում է ~1.3 կգ․ այդպիսով այն մարդու երրորդ խոշորագույն օրգանն է:

-Ըստ գիտնականների, մարդու ուղեղում օրական մոտ 70 000 միտք է ծագում, իսկ ողջ կյանքի ընթացքում ժամանակակից մարդու ուղեղը կարող է մինչև մեկ քվադրիլիոն տեղեկատվություն հիշել:

-Ի դեպ, հետաքրքիր տեղեկատվություն. ախտաբանական անատոմիայի մասնագետը, որը ղեկավարում էր Ալբերտ Էյնշտեյին դիահերձումը, գողացել էր նրա ուղեղն ու շուրջ քսան տարի պահել ֆորմալինի լուծույթի մեջ։

-Մարդու ուղեղը երբեք չի հանգստանում: Անգամ այն ժամանակ, երբ մենք քնում ենք, մեր ուղեղը շարունակում է բավականին ջանասիրաբար աշխատել. ի դեպ, քնի մեջ այն ավելի ակտիվ է գործում, քան արթուն ժամանակ:

- Մտավոր աշխատանքը չի հոգնեցնում ուղեղը: Ուղեղի հոգնածության զգացողությունն առաջանում է մեր էմոցիաների պատճառով: Ակտիվ գործունեության ընթացքում ուղեղի միջով հոսող արյան բաղադրությունը չի փոփոխվում:

- Մարդու գլխուղեղի տարբեր հատվածների միջև տեղեկատվությունը սահում է 420 կմ/ժամ արագությամբ:

 

 

Կիսվել