Ինչ կարող է նշանակել Նիկոլ Փաշինյանին այդքան «սիրելի» դարձած «չաքուջը»

Աննա Անտոնյան Հունիս 17, 2021

Արդեն մի քանի օր է Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի է դուրս գալիս ձեռքին մուրճ։ Սա, ինչ խոսք, բավական տարօրինակ է, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի համար։ Սակայն այն տարօրինակ «կապվածությունը», որը Փաշինյանը ցուցաբերում է այդ մուրճի հանդեպ, ակամա մտածել է տալիս, թե արդյոք այդ մուրճը, սոսկ մուրճ է, թե ունի նաեւ ինչ որ սիմվոլիկ, գուցե նաեւ օկուլտիստական նշանակություն եւ ընդհանրապես ինչ սիմվոլիկա կարող է այն ունենալ։

Պարզվում է, մուրճը ունի բավական հետաքրքիր սիմվոլիկա եւ միստիկ իմաստ։ Այն նախ եւ առաջ դարբնի գործիք է եւ հանդիսանում է ստեղծարար աշխատանքի խորհրդանիշ։ Այս իմաստով նախօրեին մուրճի մասին Սերժ Սարգսյանի արած դատողությունները բավական տիպական են։ Աքցանավոր մուրճը կամ երկակի մուրճը կամ «Տաու-խաչը» որպես կանոն պատկերվում է կայծակի, որոտի եւ ամրպոպի աստվածությունների սիմվոլիկայում հին աշխարհում եւ աստվածային հատկանիշ ունեցող դարբինների մոտ։ Հայտնի են նաեւ մարտական մուրճեր, սակայն քիչ է պատահել, որ հին աշխարհում մուրճը պատկերվի որպես կոպիտ ուժի սիմվոլ։ Մուրճի հիմնական սիմվոլիկ իմաստները հետեւյալն են՝

• Արական ստեղծարար եւ քայքայիչ ուժ

• Արգասավորում, ձեւավորում եւ վերափոխում (երկաթի եւ պողպատի)

• Ամրություն եւ ակտիվություն

• Իշխանություն արեւի եւ ամպրոպի խորհրդանիշ, տիրակալների խորհրդանիշ, արհեստների եւ պատերազմի աստվածությունների խորհրդանիշ։ Հին Եգիպտոսում օրինակ «Տաու խաչ» մուրճը հանդիսացել է «վրիժառու» եւ «կործանիչ» Պտա աստվածության խորհրդանիշը, անտիկ աշխարհում խորհրդանշել է նաեւ վրիժառությունը։ Մասոնության մեջ «մուրճը» հանդիսանում է ստեղծարար մտքի խորհրդանիշը։

Երկգլխանի մուրճը, կամ քարհատի մուրճը հանդիսանում է օթյակի մագրստրի կամ վարպետի, ինչպես նաեւ երկու խնամակալների նվիրապետական ատրիբուտն է։ Միաժամանակ նաեւ մուրճը հանդիսանում է «անմշակ քարի»՝ աշակերտի խորհրդանիշը․ այս դեպքում այլեւս երկգլխանի չէ մուրճը այլ սուր ծայրավոր։

Իմի բերելով մուրճի հետ կապված ողջ սիմվոլիկան, կարող ենք ասել, կամ Նիկոլ Փաշինյանը ուղղակի կիրառում է, ինքն էլ չհասկանալով, թե իր նախընտրական քարոզարշավային նորահայտ «ուղեկիցն» ինչ սիմվոլիկա ունի, կամ կանխամտածված կերպով կիրառում է, ինչ որ մեսիջներ հղելով, կամ էլ հասկացնում է, որ արյան է տենչում եւ վրեժի։

Կիսվել