Պահը իրապես պատմական է: Ամեն քայլ կարող է ճակատագրական լինել:

admin Սեպտեմբեր 09, 2023

Այսօր, երբ Հայաստանի շուրջ նոր պատերազմի վտանգն է կանգնած, դաշտ են նետվել մարդիկ, ովքեր ապակողմորոշում են հայ հասարակությանը: Սա մի չարիք է, որն, Աստված չտա, իր ետևից մեծ աղետ կարող է բերել: Կան բոլորի բևեռների շահերի պաշտպանները, միայն հայկական շահի տեսակետից խոսողներն են քիչ: Բայց նաև իրականությունը ընդունել է պետք, և շարժվել ստեղծված բարդ իրավիճակում հնարավորինս հարմար դիրքավորվելու տեսանկյունից:
Պահը իրապես պատմական է: Ամեն քայլ կարող է ճակատագրական լինել: Սակայն գերագույն շահ պետք է մնա Հայաստանը, նրա սահմանների պաշտպանությունն ու անվտանգությունը: Սա պետք է լինի բոլոր ազգասեր, ազգանվեր հայերի գերխնդիրը: Մեկ բռունցք դառնալու ժամանակն է: Սա լոկ հորդոր չէ: Վտանգված հայրենիքի համար ամեն ինչ պետք է արվի, անգամ անհնարինը, հակառակ դեպքում մեր արդեն իսկ փոքրացած հայրենիքի ավելի փոքր մասն ենք ժառանգելու մեր զավակներին:

Ռուսաստանի հայերի միության նախագահի լիիրավ ներկայացուցիչը Մոսկվայում և Մերձմոսկովյան մարզերում՝ Արտյոմ Մնացականի Վարդանյան

Կիսվել