Դիահերձարաններում հնարավոր է պահվում են ավելի քան 2000 զինվորի մարմին, իսկ պատերազմի զոհերի թիվը հասնում է 8000-ի․ սահմռկեցուցիչ իրականություն
Աննա Անտոնյան
Հունիս 03, 2021
Օրերս բացահայտվեց, որ ամիսներ շարունակ 44-օրյա պատերազմում զոհված տասնյակ զինվորների մարմիններ են իշխանությունները անմխիթար վիճակում պահել դիահերձարաններից մեկում։
Հրապարակված լուսանկարների իշխանությունները արձագանքեցին շատ արագ և Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ պահման պայմանները համապատասխանում են սահմանված պահանջներին։ Հետո, երբ հրապարակվեց արդեն տեսանյութ դիահերձարանից, արդեն ստիպված եղան ընդունել ճշմարտությունը և պատասխանատու նախարարը սահմանափակվեց միայն ներողություն խնդրելով։
Զինվորների մարմինների պահման պայամններն իհարկե աններելի սխալ է այս իշխանությունների կողմից, սակայն այս միջադեպը մեկ այլ առավել ահասարսուռ իրականություն է բացահայտում։ Պարզվեց, իսկ ավելի շուտ փաստվեց հասարակական-քաղաքական տարբեր գործիչների այն պնդումները, որ իշխանությունները հարյուրավոր դիակներ են պահում, որպեսզի այս փուլում զոհերի թիվը 4000-ը չանցնի, քանի որ այդպես է ցանկանում Նիկոլ Փաշինյանը։
Երեկ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ավանեսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում արեց հայտարարություն, որը շատերի ուշադրությունից վրիպեց․«․․․Մեր բոլոր դիահերձարաններում ունենք պահպանված մասունքներ, դիեր, որոնց մի մասը նույնականացված են, այսինքն հստակ գիտենք ում են պատկանում»,-ասել էր նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը։
Հայաստանում կան տասնյակ դիահերձարաններ և նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարում է, որ բոլոր այդ հաստատություններում կան մասունքներ և մարմիններ։ Եվ եթե այս հայտարարության ֆոնին դիտարկենք ռուս խաղաղապահների դեռևս մարտին տարածած հաղորդագրությունը, ըստ որի 2500 դիմում է եղել խաղաղապահներին ՀՀ և Արցախի քաղաքացիներից, ովքեր փնտրում են իրենց հարազատներին։
Աբովյանի միջադեպը հստակորեն ցույց տվեց, որ որևէ սրբություն չունեցող այս իշխանությունը շատ հանգիստ կարող է և ըստ ամենայնի պահում է հազարավոր տղաների դիակներ կամ մասունքներ, որոնց մասին դեռ չի հայտարարել և ում հարազատները վստահ են, որ իրենց փնտրած անձիք անհետ կորած են։ Այդ 2500-ի մեջ են մտնում նաև գերիները, բայց նրանց թիվը ըստ առկա տեղեկությունների չի կարող գերազանցել 200-ը։
Այս ընթացքում տարբեր ռազմական և քաղաքական գործիչներ ելնելով իրենց ունեցած տեղեկություններից պնդել են, որ պատերազմում զոհերի իրական թիվը հասնում է 8000-ի։ Առկա փաստերը խոսում են այն մասին, որ այդ թիվը շատ մոտ է իրականությանը և որ ամենակարևորն է դրա մասին գիտեն իշխանությունները, ավելին զոհերի մեծ մասի մարմինները գտնվում են Հայաստանի տարածքում, բայց չեն հանձնվում հարզատներին, որպեսզի Նիկոլ Փաշինյանի վարկանիշը չնվազի։
politik.am
Կիսվել