Նիկոլ Փաշինյանը Սամարղանդում կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին

admin Սեպտեմբեր 09, 2022

Հայաստանի վարչապետը հյուրի կարգավիճակով կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-16-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին:

Ուզբեկստանի նախագահի մամուլի քարտուղար Շերզոդա Ասադովը «Տելեգրամում» գրել է, որ Փաշինյանը ներկա է լինելու հյուրի կարգավիճակով։

«ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 15 երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի և այլ երկրների ղեկավարներ։ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի ղեկավարները որպես հյուրեր կժամանեն Սամարղանդ»,- գրել է Ասադովը։

 

Նշենք, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից։

2017 թվականի հունիսի 9-ին Հնդկաստանը և Պակիստանը դարձան ՇՀԿ-ի լիիրավ անդամներ, իսկ 2021 թվականի սեպտեմբերի 17-ին ՇՀԿ-ի ղեկավարները հավանություն տվեցին Իրանին` որպես ՇՀԿ լիիրավ անդամ ընդունելու որոշմանը։ 2022թ–ի գագաթաժողովին Իրանն արդեն որպես լիիրավ անդամ է մասնակցելու։

Կիսվել