Տառապանք չտեսած հոգին երջանկությունից ոչինչ չի հասկանա․մտքեր հանճարներից

Աննա Անտոնյան Մարտ 28, 2021

Այս էջում ընթերցողը կճանաչի համաշխարհային հանճարների գործեր ու մտքեր, որոնք ի զորու են փոխել յուրաքանչյուրի աշխարհայացքը։ Այսօր ձեզ համար առանձնացրել եմ Ժորժ Սանդի «Ինդիանա» ստեղծագործությունը և մի քանի դիպուկ մտքեր։ 

► Կան այնպիսի զգացմունքներ` հզոր և ահարկու, որոնք արհեստական միջոցների չեն ենթարկվում:

 

► Բնույթով բոլոր կանայք ստախոս են և խորամանկ:

 

► -Քո սերը վաստակելու համար պետք է աստվածացնեմ քեզ:

 

► Մարդ վարժվում է սարսափելի մտքերի հետ. բավական է մեկ անգամ ընդունել՝ և դրանք նույնիսկ հաճելի են դառնում:

 

► Ուժեղ բնավորության տեր, միաժամանակ զգացմունքային մարդիկ վճռական պահերին իրենց առողջ են զգում և հրաշքներ գործում, իսկ թուլակամ և անտարբեր անձնավորությունները անկարող են գերբնական ուժ ստանալ:

 

► Ոչ մի բան այնքան չի ամրապնդում եսասիրությունը, որքան՝ տրամաբանությունը:

 

► Սրտից բխող սիրո մեջ ավելի հանկարծակի առաջացած հզորություն կա, քան վաղանցիկ ցանկասիրության պոռթկումի մեջ...

 

► Զգայուն հոգում ծնված առաջին սերը միշտ մաքուր ու փխրուն է լինում:

 

► Փառասիրություն բառը չեմ կապում ոչ նյութականի, ոչ էլ փառամոլության հետ:

 

► Թույլ մարդիկ միշտ վախով ու նախազգուշացումներով են ապրում:

 

► Եսասիրությունը մեզ մղում է մարդկանց լավություն անել, որպեսզի թույլ չտանք՝ նրանք մեզ վատություն անեն: Բոլորին հայտնի է, ես եսասեր եմ: Վարժվել եմ այդ բառին, այլևս չեմ ամաչում, ուսումնասիրել եմ ամեն տեսակի առաքինություն և հանգել եմ այն եզրակացության, որ ամեն ինչի հիմքում ընկած է անձնական շահը: Սերն ու բարեպաշտությունը, որոնք արտաքուստ վեհ զգացմունքներ են, գուցե ամենից շատ են հիմնված շահի վրա, հայրենասիրությունը նրանցից հետ չի մնում, հավատացեք:

 

► Կարևոր չէ, թե ինչու են մեզ սիրում, այլ` ինչպես են սիրում: Երջանիկ է այն մարդը , որին սիրում են, ինչ պատճառով էլ լինի:

 

► Չեմ ուզում ձեր կյանքում խղճի խայթ առաջացնել, ստիպելով ձեզ մտածել, թե կործանել եք իմ կյանքը: Երջանիկ եղեք և անվրդով, մոռացեք ինձ, ես դեռ ապրում եմ և գուցե երկար կապրեմ... Իրականում դուք մեղավոր չեք, այդ ե՛ս անմիտ վարվեցի: Դուք սիրտ ունեք, պարզապես այն փակ էր ինձ համար: Դուք ոչինչ չպարտադրեցիք, ես խաբվեցի: Ոչ երդմնազանց եղաք, ոչ անզգա գտնվեցիք, պարզապես ինձ չէիք սիրում:

 

► Հասարակությունը դատապարտում է միայն իրեն վնասող արարքները` անձնական կյանքը նրա իրավասությունից դուրս է:

 

► Եթե դուք ինձ ատում եք, նշանակում է մեղավոր եմ, եթե սիրում եք, ուրեմն մեղք չունեմ և բնավ մեղավոր չեմ եղել:

 

► Սիրո վերաբերյալ երդումները պատվի հետ ոչ մի առնչություն չունեն, դարձյալ ի բարեբախտություն մեր հասարակության:

 

► Բարձրագույն սիրո զառանցանքին ենթարկված կինը ավելի զգայացունց է դառնում, ավելի համոզիչ, քան նա, որին կրթությունը սովորեցրել է ինքնատիրապետում և զսպվածություն...

 

► Երբ երեխա էի ավելի շատ բնազդով էի սիրում նրան, քան սրտով, իսկ նա հասուն մարդ դառնալուց հետո ավելի քիչ սրտով է սիրում, քան բնազդով: Ես անհրաժեշտություն եմ դարձել նրա համար, որովհետև համարյա միայն ես եմ սիրում նրան:

 

► Տղամարդիկ, հատկապես սիրեկանները, միամիտ մի ցանկություն ունեն. պաշտպան կանգնել թույլ կանանց և ոչ թե հիանալ նրանց քաջությամբ:

 

► Հազարավոր նուրբ ու ազնիվ զգացմունքներ միախառնվում են սիրուն և ուժ ներարկում սրտին:

 

► Քեզնից ոչինչ չեմ պահանջի... Իսկ դո՞ւ, դաժան արարած, ոչինչ չե՞ս ուզում շնորհել ինձ: Ինքդ քեզնի՞ց ես վախենում:

 

► Կանայք ստեղծված են հնազանդվելու և ոչ խորհուրդներ տալու համար:

 

► Կնոջ թերությունները արժանիքների հետևանքով են առաջացել , իսկ ամուսնու արժանիքները` թերության:

 

► Դուք կարող եք կապկպել իմ մարմինը, ձեռնակապեր հագցնել, իշխել իմ գործողությունների վրա: Ուժի իրավունքը ձեր կողմն է, և հասարակությունը ձեզ թույլ է տալիս այդ անել: Բայց իմ կամքի վրա չեք կարող բռնանալ: Միայն աստված կարող է այն ընկճել կամ բարձրացնել: Ուրեմն, փնտրեք մի օրենք, մի բանտախուց, տանջանքի մի գործիք, որ կարողանա տիրել իմ հոգուն: Դա նման է այն բանին, որ ցանկանաք օդը շոշափել կամ դատարկ տարածությունը բռնել: Կարող եք լռություն պարտադրել, բայց ստիպել չմտածել` չեք կարող:

 

► Յուրաքանչյուր մարդ իրեն երջանիկ զգալու համար հասարակական կյանքում և անձնական կյանքում անհրաժեշտաբար պետք է հաջողություն ունենա, բարձրաշխարհիկ կյանքում պետք է հաղթանակներ ձեռք բերի և ընտանիքի գրկում հաճույք վայելի:

 

► Տարօրինակ արդարություն է, երբ պահանջում են թաքցնել մեկի հանցանքը, այնինչ վերջինս իրեն իրավունք է վերապահում անխղճաբար ոտնահարել մյուսի պատիվը:

 

► Նայեցեք ձեզ շրջապատող մարդկանց և կտեսնեք, որ շատ-շատերը իրավամբ նախանձում են ձեզ:

 

► Երբեմն խիստ օգտակար է կանանց վրա ուժ բանեցնել:

 

► Միակողմանի սերը տարբերվում է փոխադարձ սիրուց այնպես, ինչպես սխալը ճշմարտությունից: Կարծում եմ նաև, որ եթե մեր զգացմունքների մեջ ոգևորությունն ու խանդավառությունը կուրացնում են մեզ այն աստիճան, որ հավատում ենք, թե սերը դա է իր ողջ հզորությամբ, իսկ ավելի ուշ, երբեմն ճշմարիտ սիրո քաղցրությունն ենք ըմբոխշնում, հասկանում ենք, թե որքան ենք մեզ խաբել:

 

► Կնոջը վտանգ չի սպառնա այնքան ժամանակ, որքան հնարավորություն ունի անպատվություն ընդունելուց առաջ ինքնասպանություն գործել:

 

► Աստված, որին պաշտում ենք, մարդուն տառապանքի ենթարկելով, հնարավորություն է տվել միաժամանակ բնազդով ազատվել դրանից: Կենդանական աշխարհի հետ համեմատած, մարդու առավելությունն այն է, որ կարող է բուժել իր ցավերը: Այդ միջոցը ինքնասպանությունն է:

 

► Սիրո մեջ միշտ առկա է եսասիրությունը, քանի որ իմ սիրո մեջ էլ ի հայտ եկավ:

 

► Հիշողություններ կան, որ պատմելու ժամանակ գեղեցկությունը խամրում է:

 

► Եթե կան ցավեր, որ երբեք չեն մատնում իրենց և պատանքի նման պարուրում են հոգին, կան նաև ուրախություններ, որոնք մարդու սրտի մեջ են պարփակվում, որովհետև երկրային ոչ մի ձայն չի կարող դրանք արտաբերել:

 

► Տառապանք չտեսած հոգին երջանկությունից ոչինչ չի հասկանա:

 

► Հասարակությունը երբեմն սիրում է անտեսվել, բայց միաժամանակ չի հիանում նրանցով, ովքեր զարտուղի ճանապարհներ են ընտրում: Մեր ժամանակներում հասարակության կարծիքը մտրակի հարվածներով պետք է ղեկավարել:

 

► Սերը նույնպիսի դաշինք է, ինչպիսին ամուսնությունը:

 

► Հասարակությունը միայն մանր և ընդհանուր բնույթի արատներն է դատապարտում, իսկ հազվագյուտ համարձակ քայլից զարմանում է, բացառիկ դժբախտությունից զինաթափ է լինում:

 

► Եթե հանկարծ մեկնումեկիս աչքերին արտասուք է երևում, պատճառն այն է, որ մեծ երջանկության մեջ էլ են դրանք երևան գալիս, մեծ վշտի մեջ արցունքներ չկան:

 

► Մեր երջանկությունը մեր առաքինության արգասիքն է, իսկ մարդկանց համար դա մեր գլխավոր հանցանքն է:

 

► Մենակությունը լավ բան է, իսկ մարդկանցից հեռու գտնվելու համար չպետք է ափսոսալ:

 

► Այն մարդիկ, ովքեր զգայունակությունից զուրկ են, երբեմն ընդունակ են որոշ առիթների դեպքում ավելի խոր և ավելի անկեղծորեն զգալ:

 

► Կյանքը կառուցված է սառը հաշիվների վրա, իսկ երջանկությունը միամիտ պատրանք է, որից հարկավոր է պաշտպանվել, ինչպես զավեշտական թուլությունից:

 

► Ինքնասպանության գաղափարը նրա մոտ մի տեսակ գայթակղիչ հմայք էր ձեռք բերել և միայն մեկ միտք` հանցավոր լինելու միտքն էր կանխում նրա վերջնական մտադրությունն իրագործելուն:

 

► Ասում են, առանց մարդկային հարգանքի երջանկություն լինել չի կարող, ովքեր հավատում են դրան, պետք է հավատան նաև հասարակական կարծիքին: Իսկ ես անկեղծորեն խղճում եմ այն կարգի երջանկությունը, որ նրա կամավոր շնչի տակ բարձրանում կամ իջնում է:

 

► Հասարակությունը ոչինչ չպետք է պահանջի այն մարդուց, որից ինքը ոչ մի սպասելիք չունի:

 

► Կամքի կամ մեծ ուժ է հարկավոր` հասարակությունից կապերը խզելու համար, շատ վշտեր պետք է կրել` այդ կամքի ուժը ձեռք բերելու համար:

 

► Երջանկությունը մեզնից է կախված, այն միշտ մեր կողքին է, հաճախ բավական է ձեռք մեկնել, ու այն քոնը կլինի:

 

► Այն ինչ հերոսություն է համարվում մեկի կողմից, ամբարտավանություն է մյուսի համար:

 

► Օ՜, խորամանկություն, որ ի ծնե բույն ես դրել կանանց հոգում...

 

► Սովորաբար կնոջ արցունքի մեջ ավելի շատ հանդիմանություն կա, քան այլոց հայհոյանքներում:

 

► Այն տղամարդը, որ իր զգացմունքները փոքրիշատե վատնել է, ավելի շատ աճապարում է դուր գալ, քան սիրել:

 

► Բառերն ավելի մեծ ներգործություն ունեն, քան բուն գործը:

 

► Այդպիսին է մարդ արարածը. միշտ ձգտում է ձեռք բերել այն, ինչ չունի..

 

► Նա երբեք չէր սիրահարվել. իսկ սիրտը վաղուց էր հասունացել սիրո համար, բայց ոչ մի տղամարդու չէր հաջողվել այդ զգացմունքը ներշնչել նրան...

 

► Ինքնասիրությունը երևան է գալիս սիրո առկայությամբ, ինչպես անձնական շահագրգռվածությունը՝ բարեկամությամբ:

 

► Հնարավոր է խելացի մարդ լինել և գնահատել աշխարհիկ կյանքը, ինչպես նաև հնարավոր է լինել հիմար և արհամարհել այն:

 

► Տղամարդիկ, հատկապես սիրեկանները, միամիտ մի ցանկություն ունեն, պաշտպան կանգնել թույլ կանանց և ոչ թե հիանալ նրանց քաջությամբ:

 

► Հաճախ այնպես է պատահում, որ ցանկանում ես լավ գործ կատարել, բայց հակառակն է ստացվում:

 

► Սիրիր ինձ, և ես անխոցելի կլինեմ...

 

► Եթե, իրոք, մարդը երջանկությունից կարող է մեռնել, Ինդիանան այդ րոպեին շունչը կփչեր։ - Այդպես մի խոսեք ինձ հետ, ասաց նա,- ես չեմ կարող երջանիկ լինել։ Մի փորձեք ցույց տալ երկրային դրախտը մահվան դատապարտվածիս։ - Մահվան դատապարտվա՜ծ,- բացականչեց Ռեյմոնը և գրկեց նրան,- դու մեռնե՜ս, Ինդիանա, մեռնես ապրելուց առա՞ջ...Ոչ, դու չես մեռնելու, ես թույլ չեմ տա, որովհետև իմ կյանքն այժմ կախված է քո կյանքից...

 

► Անհանգստությունը դատողություն չի ընդունում, իսկ սերը հղի է վտանգավոր սարսափներով:

 

► Մարդ անկարող է իր նմանից հեռու մնալ:

 

► Կան աններելի սխալներ և չմոռացվող դժբախտություններ:

 

► Դժբախտները կարող են հաջողությամբ մարդատյաց դառնալ, բայց նրանք, ովքեր սիրված են` հազվադեպ են ապերախտ լինում...

 

► Սիրահարվածները միշտ խանդոտ են լինում:

 

► Եթե մարդ իր սիրեցյալի ներկայությամբ ձանձրանում է, նշանակում է կորցրել է հետաքրքրությունը ու նշանակությունը:

 

► Թույլ մարդիկ միշտ վախով ու նախազգացումներով են ապրում:

 

► Հուզումնախառը պահերին անհնար է կատարյալ պայծառ ուղեղով տրամաբանել և արտահայտել մտքերը հանգիստ ու մտածված:

 

 

 

Կիսվել