Իրանը դեմ է դուրս գալիս Թուրքիային, Ադրբեջանին, Ռուսաստանին և աջակցում Հայաստանին․ Սյունիքը մեծ խաղի կիզակետում

Աննա Անտոնյան Մայիս 22, 2021

Հայաստանի սահմաններին և մասնավորապես Սյունիքի մարզի սահմանին կատրավող իրադրաձությունները ոչ միայն անհանգստացնում են մեզ այլև տարածաշրջանային և աշխարհաքաղաքաակն խաղացողներին։

Առաջին հայացքից գուցե տպավորություն լինի, թե ամեն բան պարզ է՝ Ադրբեջանը մտել է Հայաստանի տարածք, բայց իրականությունը շատ ավելի բարդ գործընթացներ են գնում։ 

Նախ պետք է նկատել, որ Սյունիքը ոչ միայն Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է, այլև կարևոր է Իրանի անվտանգության տեսանկյունից։ Սյունիքը հնարավորություն է տալիս Իրանին ունենալ առնվազն մեկ բաց սահման, որտեղից իր նկատմամբ ագրեսիա տեղի չի ունենա։ Սյունիքը նաև Իրանի համար հնարավորություն է իր նավթագազային ռեսուրների արտահանման համար, երբ արևմտյան սանկցիաները հանվեն։

Սյունիքը կարևոր է նաև թուրք-ադրբեջանական տանդեմի համար։ Սյունիքի օկուպացումը նրանց հնարավորություն  կտա ունենալ ցամաքային անխափան կապ, որը կմեծացնի նրանց դերը տարածշրջանում և աշխարհում։ Սյունիքի տարածող թուրքերը կարող են դառնալ անփոխարինելի երթուղի Եվրոպա մատակարարվող նավթի և գազի համար։

Ռուսաստանի համար նույնպես Սյունիքի մարզը կարևորագույն նշանակություն ունի։ Նախ Սյունիքը իր վերահսկողության տակ վերցնելով նա կկարողանա խափանել իր նավթագազային ռեսուրների համար մրցակից իրանական նավթագազային ռեսուրների արտահանումը Եվրոպա, իսկ եթե չկարողանա խափանել, ապա առնվազն կկարողանա վերահսկել։

Եվ հիմա, երբ այս երեք հանգամանքները հաշվի ենք առնում, ապա բավական հետաքրքիր ենթատեքստ են ստանում Իրանից հնչող վերջին հայտարարությունները։ 

Նախ, Իրանը հայտարարեց, որ իր համար անթույլատրելի է Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների տարածքային ամբողջականության խախտումը․ «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ է, աներկբա և որոշիչ՝ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։ Մեզ համար անընդունելի է, որ Հայաստանի տարածքի մի մասը վերցնեն, և մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենանք նոր հարևան: Գոյություն ունեցող սահմանները պետք է լիովին պաշտպանվեն, և Իսլամական Հանրապետության սահմանը Հայաստանի հետ պետք է պահպանվի»,- այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին ռուսական «Սպուտնիկ» լրատվական գործակալության հետ զրույցում: 

Սա հստակ մեսիջ է Ադրբեջանին և նրա աջակից Թուրքիային, որ չփորձի մտքով անգամ անցկացնել Սյունիքը օկուպացնել կամ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ճնշելով ստանալ այնպիսի սուվերեն միջանցք, որը կկտրի Հայաստանը Իրանից։ Իրանի նման կոշտ դիրքորոշումը վստահաբար հնարավորություն է Հայաստանի համար  օգտվել այդ երկրի աջակցությունից և ճնշել Ադրբեջանին։

Զոլնուրին, ով մինչ խորհրդարան գնալը Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի ներկայացուցիչն էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում, ռուսական գործակալության հետ զրույցում նաև ընդգծել է, որ Թեհրանը չի ընդունի տարածաշրջանից դուրս` այլ երկրների զինված ուժերի ներկայությունը Իրանի սահմանին մոտ ընկած տարածքներում:

Սա արդեն մեսիջ է Ռուսաստանի Դաշնությանը, ով առնվանզ մերձկրեմլյան փորձագետների բերանով փորձում է Հայաստանում քննարկումների օրակարգ բերել Սյունքիում նոր ռուսական ռազմաբազա հիմնելու գաղափարը։ Իրանցի պաշտոնյան, իհարկե, Ռուսաստանի անունը չի տվել, բայց ենթատեքստն ամեն բան ասում է՝ Իրանի հարևանությամբ զինված ուժեր ունի և Ադրբեջանը, և Թուրքիան, ուստի այս միտքը նրանց չէր կարող վերաբերվել։

Իրանը, ըստ էության, ելնելով իր պետության շահերից քաղաքական այս հայտարարություններով փորձում է աջակցել Հայաստանին, որպեսզի դուրս գա այս դժվարին իրավիճակից։ Իրանի նպատակն է, որպեսզի ոչ թուրքական օկուպացիա լինի Սյունիքում և ոչ էլ ռուսական ռազմաբազա տեղակայվի իր հարևանությամբ (Իրան-Հայաստան սահամնին կան ռուս սահմանապահներ, բայց այդ ստորաբաժանումները, թե իրենց թվաքանակով, թե տեխնիկական հագեցվածությամբ չեն կարող համեմատվել ռազմաբազայի հետ։ Ռուս սահմանապահները ՌԴ ԱԴԾ ծառայողներ են)։

 

politik.am

Կիսվել