Լավ, ինչպե՞ս են կործանիչները մարտական հերթապահության դրվել՝ առանց հրթիռների․ պա­հեստազորի գնդապետ. «Իրավունք»

Աննա Անտոնյան Մարտ 26, 2021

«Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզ կատա­րած այցի ժամանակ հայտարարել էր, թե Հայաս­տանը Ռուսաստանից Սու-30 ՍՄ կործանիչներ է գնել՝ առանց հրթիռների: Մինչդեռ նախորդ տարվա 2020 թ. հուլիսի 3-ին հապարակել էր տեսանյութ և «աչքալու­սանք տվել» թե «Սու-30 ՍՄ»-ները «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։  Անդրադառ­նալով վերոնշյալ պարադոքսին՝ պա­հեստազորի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա Հովհաննիսյանն ասաց, որ մի հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանը մի քանի սուտ է ասել:

-Նա ասում է՝ մենք ՍՈւ-երը ներկրել ենք 2020-ի մայիսին, բայց 2019-ի դեկտեմբերին են ներկրվել, իբր թե մարտա­կան թռիչքներ էին կատարել, և Նիկոլ Փաշինյանն էր գրել, որ ՍՈւ-երը մարտական թռիչքներ կատարեցին ու խոցեցին բոլոր թիրախները: Ամանորի՝ իր ուղերձում էլ նա ասաց, որ մենք ունենք կործանիչ ավիացիա, որը մարտական հերթապահության է դրվել: Լավ, ինչ­պե՞ս է մարտական հերթապահության դրվել՝ առանց հրթիռների»,-գրում է թերթը:

Կիսվել