Հունվարի 1-ից ռեստորաններ մուտքը կարգելվի առանց պատվաստման վկայականի կամ թեստի արդյունքի

admin Նոյեմբեր 29, 2021

Առողջապահության նախարարը հայտնեց, որ նոր սահմանափակումները վերաբերելու են նաև մշակութային միջոցառումներ այցելողներին։

Հունվարի 1-ից Հայաստանում հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին մուտքը լինելու է միայն պատվաստման վկայականի կամ բացասական թեստի արդյունքի ներկայացմամբ։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով առաջիկայում կիրառվող սահմանափակումներին։

«Հասկանում ենք, որ այս սահմանափակումները գուցե որոշակի անհարմարություններ են առաջացնում, սակայն նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը` կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցներ կիրառել»,–ասաց նախարարը։

Հարցին, թե հնարավո՞ր է «Հայփոստի» դեպքում նույնպես այս սահմանաակումը կիրառվի` նախարարը պատասխանեց, որ հընթացս կարող է քննարկվել նաև դա։

Նոր սահմանափակումներն արդեն իսկ նախագծի տեսք ունեն և շրջանառվում են։

Հիշեցնենք, որ Ավանեսյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնել էր նաև` առողջապահության նախարարությունը նախատեսում է որոշ սահմանափակումներ կիրառել ՀՀ մուտ գործող այն երկրների քաղաքացիների համար, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր` «օմիկրոն» շտամը։

Նախատեսվում է արգելել Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Բոտսվանայից, Լեսոտոյից, Նամիբիայից, Զիմբաբվեից, Մոզամբիկից, Մադագասկարից և Տանզանիայից քաղաքացիների մուտքը ՀՀ։

Կիսվել