ՀՀ պետական կառույցներն աստիճանաբար կանցնեն էլեկտրամոբիլների․ որքա՞ն է ծրագրի բյուջեն

admin Հոկտեմբեր 20, 2021

2018 թվականից մինչ օրս վարչապետի աշխատակազմը, Ազգային ժողովն ու նախարարությունները միասին կրճատել են 172 մեքենա:

Պետական կառույցների ծառայողական մեքենաները էլեկտրականներով փոխարինելու ծրագրի շրջանակում ձեռք կբերվի էլեկտրական շարժիչով 12 մեքենա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

«Մեքենաների պահպանման, շահագործման և վառելիքի ծախսը կրճատելու նպատակով աստիճանաբար անցում կկատարվի էլեկտրական մեքենաների շահագործմանը։ Ծրագրի շրջանակում նաև կկառուցվի էլեկտրամեքենաների համար նախատեսված էլեկտրական սնուցման 2 կայան»,- նշված է հաղորդագրության մեջ։Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 5 մլն 400 հազար դոլար է, որից 4.5 միլիոնը կառավարությունը ծրագրում է ներդնել հարկային և մաքսային արտոնությունների տեսքով:

Շրջակա միջավայրի նախարարությունը պետական կառույցների ծառայողական մեքենաները նախատեսում է էլեկտրականներով փոխարինել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ:

2018 թվականից մինչ օրս վարչապետի աշխատակազմը, Ազգային ժողովն ու նախարարությունները միասին կրճատել են 172 մեքենա:

Կիսվել