Հայտնի է` ով է Գյումրու նոր քաղաքապետը

admin Նոյեմբեր 01, 2021

Գյումրու ավագանու քվերակության արդյունքում այսօր Գյումրու նոր քաղաքապետ դարձավ «Բալասանյան դաշինքի» առաջին համարը ներկայացնող Վարդգես Սամսոնյանը։ Քվեարկությանը մասնակցել են ավագանու 32 անդամները։ Նրա թեկնածությանը կողմ են քվեարկել 24, դեմ` 8 անդամ։

Նշենք, որ տվյալ թեկնածուին կողմ են քվերակել «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ու «Քաղաքացիական պայնագիր կուսակցության» ավագանիները, իսկ «Զարթոնքը», ՀՀԿ-ն և «Ապրելու երկիր» կուսակցության ավագանիները` դեմ։

Նշենք, որ Գյումրիի նորընտիր ավագանին առաջին նիստն է գումարել, քննարկվում է համայնքապետի ընտրության հարցը։

«Բալասանյան դաշինք» խմբակցության կողմից առաջադրվել էր Վարդգես Սամսոնյանի թեկնածությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի թեկնածու չէր առաջադրել։

«Մենք կողմ ենք քվեարկելու Վարդգես Սամսոնյանի թեկնածությանը, ունենք այդպիսի քաղաքական որոշում։ Մեր որոշումը պայմանավորված է այն համգամանքով, որ ուզում ենք քաղաքի կառավարումը լինի հնարավորինս անցնցում», - հայտարարեց «Քաղաքացիական պայմանգրի» ներկայացուցիչ Քնարիկ Հարությունյանը։

«Զարթոնք», «Ապրելու երկիր» և «Հայաստանի Հանրապետական» խմբակցությունները քաղաքապետի թեկնածու չէին առաջադրել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ «Բալասանյան» դաշինք՝ 9637 ձայն (36,59%), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 7785 ձայն (29,56 %), «Զարթոնք» կուսակցություն՝ 2793 ձայն (10,60%), «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 1489 ձայն (5,65%), Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 1333 ձայն (5,06%):

Նրանցից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չի կարող, քանի որ ստացած քվեների համաձայն` ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժի բաժին չի հասել։

Կիսվել