Հայաստանում ռուսական ուղղափառ եկեղեցական համալիր կկառուցվի

admin Հոկտեմբեր 15, 2021

Ռուս ուղղափառ եկեղեցու սինոդը որոշում է կայացրել Հայաստանի տարածքում թեմի ստեղծման մասին։

Ռուս ուղղափառ եկեղեցու տաճարի և եկեղեցական համալիրի կառուցումը հեռանկարային խնդիր է նոր՝ Երևանի և Հայոց թեմի համար։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է թեմի արքեպիսկոպոս Լեոնիդը։

«Հեռանկարային անելիքներից են և եկեղեցական համալիրի կառուցումը կաթողիկե տաճարի հետ միասին, և Հայաստանի Հանրապետության տարածքում մեր հավատացյալներին հոգևոր աջակցությունը»,-ասել է նա։

Պատրիարք Կիրիլն ասել է` ինչն է խանգարում ԼՂՀ հակամարտության կարգավորմանը

Արքեպիսկոպոս Լեոնիդի խոսքով՝ Ռուս ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիների միջև «հրաշալի, հավասարակշռված» հարաբերություններ են ստեղծվում։

«Մենք լիակատար աջակցություն ենք զգում թե ղեկավարության, թե հավատացյալների կողմից։ Հայաստանի տարածքում կառուցվում են Ռուս ուղղափառ եկեղեցու տաճարներ, ես որևէ խնդիր չեմ տեսնում ապագայում միջեկեղեցական հարաբերությունների համար»,-ասել է արքեպիսկոպոս Լեոնիդը։

Հիշեցնենք, որ Ռուս ուղղափառ եկեղեցու սինոդը որոշում է կայացրել Հայաստանի տարածքում թեմի ստեղծման մասին։ Որոշումը կայացվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ համաձայնեցնելուց հետո։ Երևանի և Հայոց թեմի առաջնորդ է ընտրվել արքեպիսկոպոս Լեոնիդ Կլինսկին։ Նա կշարունակի զբաղեցնել նաև Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահի տեղակալի պաշտոնը։

Կիսվել