Համոզվեցի, որ օրենքի դեմ բոլորս հավասար ենք․ Արտյոմ Վարդանյան

admin Հունվար 20, 2022

Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի և Մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավար Արտյոմ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Լավի մասին պետք է բարձր ասել, որ գնահատականը ճիշտ լինի։ 

Երեկ նոր գնած մեքենայով իջնում էինք Մաշտոցի պողոտայով և ոստիկանության մեր նորաթուխ պարեկները կանգնեցրեցին մեքենան։ Դեռ ապպա չէի արել և միայն ժամանակավոր համարներ էի դրել ։ Պարեկների ներկայությամբ վարորդս զգում եմ խառնվել է իրար , զանգեցի բարձրաստիճան ընկերոջս՝ Արթուր Ումրշատյանին, որպեսզի հրահանգի թույլատրեն անցնենք։ Ընկերոջս խոսքը անակնկալի բերեց, ասեց՝ գիտես քեզ ինչքան եմ հարգում, բայց օրենքի դեմ բոլորս հավասար ենք։ Տեղից չշարժվեցինք մինչև չտուգանեցին և օնլայն չապահովագրեցինք մեքենան ։ 

Ու եթե անկեղծ, ներքուստ ուրախ էի, որ ինձ էլ չզիջեցին, ուրեմն արդարությունը վերականգնելու և հավասարություն ստեղծելու հիմքը դրված է։

Կիսվել