Աշխատանքային հիմնական գործունեությունը երկրից դուրս ծավալելը դեռեւս չի նշանակում հեռու լինել պետության առջեւ ծառացած արտաքին եւ ներքին խնդիրներից եւ չմտահոգվել դրանցով։
Արտյոմ Վարդանյանը, ապրելով Ռուսաստանի Դաշնությունում, մշտապես հետաքրքրված է Հայաստանում տեղի ունեցող դեպքերով, իրադարձություններով' իր ունեցած հնարավորությունները ներդնելով տարբեր ոլորտներում' այդ մասին ոչ մի անգամ չբարձրաձայնելով եւ չհանրայնացնելով։ Պատերազմի օրերին նա կանգնած է եղել մի քանի արցախցի ընտանիքների կողքին' աջակցելով եւ օգնելով նրանց հաղթահարել համազգային այդ մեծ կորստի փուլն ու ճգնաժամը։
Համատարած ազգային ցավի մեջ թեկուզ մեկ երեխայի ժպիտ պատճառելն արդեն իսկ հաղթանակ է, նա ընտրել է հաղթելու այդ ճանապարհը եւ ապագայում էլ հետ չի կանգնելու, շարունակելու է հնարավոր բոլոր պարագաներում լինել հայրենակիցների կողքին' միասին անցնելու այս ընթացքը։