Էրդողանը մտադիր է բանակցություններ վարել Պուտինի, ինչպես նաև Զելենսկու հետ. Չավուշօղլու

admin Սեպտեմբեր 26, 2022

Թուրքիայի արտգործնախարարը չի հստակեցրել բանակցություններն ինչպես են անցկացվելու՝ հեռախոսո՞վ, թե՞ դեմ առ դեմ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է բանակցություններ անցկացնել ՌԴ և Ուկրաինայի իր գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը Տոկիոյում՝ Ճապոնիայի մամուլի ազգային ակումբում, հայտնել է Թուրքիայի արտգործխնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ Թուրքիայի առաջնորդը առաջիկա օրերին հեռախոսազրույցներ կանցկացնի Պուտինի հետ:

 

«Մեր պարոն նախագահը բանակցություններ կվարի Պուտինի և Զելենսկու հետ։ Մեր ջանքերն ուղղված են նրանց հանդիպումը կազմակերպելուն», - ասել է Չավուշօղլուն։

Ընդ որում, Թուրքիայի արտգործնախարարը չի հստակեցրել, թե արդյոք բանակցություններն ընթանալու են հեռախոսով, թե դեմ առ դեմ։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 214-րդ օրը։

Կիսվել