ԵԱՏՄ-ՇՀԿ համաձայնագիրն ընդլայնել է ազգային արժույթներով հաշվարկների հեռանկարները

admin Սեպտեմբեր 21, 2022

ԵԱՏՄ-ն պատրաստ է կիսվել փորձով. միության տարածքում առևտրի 74%-ն արդեն կատարվում է ազգային արժույթներով։

Եվրասիական միության և ՇՀԿ-ի միջև համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացել այդ երկու միավորումների միջև ազգային արժույթներով հաշվարկների համար։ միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ տեսակապի ժամանակ նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի խորհրդական Վլադիմիր Կովալյովը։

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, որն անցկացվել է Սամարղանդում, երկրները ճանապարհային քարտեզ են ստորագրել ազգային արժույթներով փոխհաշվարկների մասնաբաժնի ավելացման վերաբերյալ:

Կովալյովը նշել է, որ Եվրասիական միությունը մեծ փորձ է կուտակել ազգային արժույթներով հաշվարկների հարցում՝ այդպես է կատարվում միության երկրների միջև առևտրի 74 տոկոսը:

 

«Այդ պատճառով մենք պատրաստ ենք առաջարկել լուծումները, որոնք մենք արդեն ունենք», - ավելացրել է Կովալյովը:

Մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրները քննարկում են միմյանց արժույթներով առևտրի ժամանակ քլիրինգի (փոխհաշվարկի) մեխանիզմների ստեղծման հարցը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում 2020 թվականի ընդունված հռչակագրում ՇՀԿ երկրները կողմ են արտահայտվել փոխադարձ առևտրում ազգային արժույթի կիրառման պրակտիկայի ընդլայնմանը։

Կիսվել