Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նրանք մեղադրվում են ավելի քան 17 մլն դրամ հափշտակելու մեջ։
Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն ու նրա տեղակալ Կարեն Թորոսյանը: Տեղեկությունը հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նրանք մեղադրվում են ավելի քան 17 մլն դրամ հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։
Կոմիտեից հայտնեցին, որ քիչ անց ավելի մանրամասն հաղորդագրությամբ հանդես կգան։