«Դա Իրանի իրավունքն է, ոչ ոք չի կարող այն խլել մեզանից». Ռաիսի

admin Օգոստոս 30, 2022

Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ իրանցի գիտնականներին սպանելու Իսրայելի փորձերը չեն կանգնեցնի միջուկային ծրագրի իրականացումը։

 

«Միջուկային ծրագիրը Իրանի իրավունքն է, ոչ ոք չի կարող այն խլել մեզանից»,- ասել է նա։

 

Ռաիսիի խոսքով՝ իսրայելական սպառնալիքները չեն գործել և չեն աշխատի։

 

 «Միջուկային գիտնականների և մեր հերոսների սպանությունները նպատակ ունեին մեզ ստիպել դադարեցնել միջուկային ծրագիրը, բայց մենք դա չարեցինք», – ընդգծել է նա` հավելելով, որ Իսրայելի ոչ մի գործողություն իրենց չի կանգնեցնի:

 

Հիշեցնենք` վերջին տարիներին մի քանի մահափորձեր են եղել Իրանի միջուկային ծրագրի զարգացման մեջ ներգրավված իրանցի գիտնականների նկատմամբ։

Կիսվել