ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է ՄՈՏ 153,5 ՄԻԼԻՈՆԻ «Հրապարակ»
Աննա Անտոնյան
Մայիս 03, 2021
Աշխարհում մայիսի 3-ի դրությամբ, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 153,5 միլիոն մարդու։ Համավարակի ողջ ընթացքում մահացել ավելի քան 3,2 միլիոն մարդ, առողջացել է ավելի քան 130, 8 միլիոն մարդ։
Վարակվածների թվով առաջատար են հետեւյալ երկրները՝ Միացյալ Նահանգներ՝ ավելի քան 33,1 միլիոն վարակակիր, Հնդկաստան՝ ավելի քան 19,9 միլիոն վարակակիր, Բրազիլիա՝ ավելի քան 14,7 միլիոն վարակակիր, Ֆրանսիա՝ ավելի քան 5,6 միլիոն վարակակիր եւ Թուրքիա՝ ավելի քան 4,8 միլիոն վարակակիր։ Ռուսաստանում վարակվածների թիվը ավելի քան 4,8 միլիոն է, Իրանում՝ ավելի քան 2,5 միլիոն, Վրաստանում՝ ավելի քան 312 հազար, Ադրբեջանում՝ ավելի քան 321 հազար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/31154acfc5b0dcf313d9a031b6bf5bc7
«Հրապարակ օրաթերթ»
Կիսվել