Ճապոնիայի հարավում անհետացել է Ինքնապաշտպանության ուժերի UH-60 Black Hawk ուղղաթիռը․ Kyodo

admin Ապրիլ 06, 2023

Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանության ուժերի ուղղաթիռը ռադարներից անհետացել է Օկինավա հարավային պրեֆեկտուրայի Միյակո կղզուց քիչ հեռու, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրներին։

Գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ ռադարներից անհետացած օդանավը UH-60 Black Hawk ուղղաթիռ է, որը պատկանում է Կումամոտո պրեֆեկտուրայի Տակայուբարու կայազորին։ Ենթադրվում է, որ ինքնաթիռում մի քանի մարդ է եղել, սակայն նրանց ճշգրիտ թիվը հայտնի չէ։

Իր հերթին NHK հեռուստաալիքը հայտնել է, որ ուղղաթիռը ռադարներից անհետացել է տեղական ժամանակով 16։40-ի սահմաններում։

Կիսվել