Ցեղասպանության վտանգը սրի նման կախված է Արցախի գլխին

admin Օգոստոս 18, 2023

Ցեղասպանության վտանգը սրի նման կախված է Արցախի գլխին: Դժվար է պատկերացնել, բայց Արցախում 21-րդ դարում գրանցվեց սովամա հության դեպք: Եվ այս ամենը աշխարհի անտարբերության, քարացած խղճի և մարդկային արժեքների իսպառ բացակայության հետևանքով: 120 000 հայի ճակատագիր անորոշության մեջ է. ինչ է լինելու առջևում՝ անհայտ է, քանզի աշխարհի համար ավելի կարևոր է նավթն ու սեփական շահը. մարդկային կյանքն ամենաէժանագին բանն է այս աշխարհում:
Եվ այս համատարած ահագնացող արհավիրքը կանգ չի առնելու, քանի դեռ չենք նայել իրականությանն ու սթափվել…. իրական վտանգը կախված է Հայոց աշխարհի վրա: Կամ կգիտակցեք այս ամենը՝ դառնալով մեկ միասնական բռունցք՝ ցույց տալով աշխարհին, որ ուժը քանակի մեջ չէ, որ հայ ազգը հստակ է իր որոշման մեջ՝ Ապրել և Արարել իր հողում, որ չկա արցախցի, երևանցի, կա Հա՛յ, որ չկա Արցախ առանց Հայաստանի, և չկա Հայաստան առանց Արցախի, կամ էլ կգլորվենք պատմության անդունդը՝ փակելով Հայոց պատմության վերջին էջը:

Ռուսաստանի հայերի միության նախագահի լիիրավ ներկայացուցիչը Մոսկվայում և Մերձմոսկովյան մարզերում՝ Արտյոմ Մնացականի Վարդանյան

Կիսվել