Նա մեղադրվում էր Արցախում ՀՀ ԶՈւ զորավարժությունների մասնակցելու, ահաբեկչության, հանցանքին մասնակից դառնալու, Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու հոդվածներով
Բաքվի դատարանը դատապարտել է Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին 10 տարվա ազտազրկման, տեղեկացնում է: Խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելուց հետո նա կարտաքսվի երկրից։
Հիշեցնենք, որ Դուբակովը մեղադրվում է Արցախում ՀՀ ԶՈւ զորավարժությունների մասնակցելու, ահաբեկչության, հանցանքին մասնակից դառնալու, Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու հոդվածներով:
Ավելի վաղ դատախազը Դուբակովի համար 11 տարվա ազատազրկում էր պահանջել։
Էդուարդ Դուբակովն իրեն մեղավոր չի ճանաչել։
Հավելենք, որ այս պահին Բաքվում շարունակվում է հայ 13 գերիների դատավարությունը։