Այսօրվա պաշտոնների համար կռվողնե՛ր, վաղը եթե ոչ դուք, ապա ձեր սերունդներն են պատասխան տալու այսօրվա համար

admin Օգոստոս 24, 2023

Միասնությունը՝ փրկօղակ
Արցախում հումանիտար աղետի, ցեղասպանության իրական վտանգի  և ապագայի անորոշության ներքո հայկական կարող ուժերը վատնում են իրենց կարողությունները՝ չցանկանալով համախմբվել մեկ նպատակի շուրջ և վեր կանգնել անձնական հավակնություններից: Այսօրվա պաշտոնների համար կռվողնե՛ր, վաղը եթե ոչ դուք, ապա ձեր սերունդներն են պատասխան տալու այսօրվա համար, քանզի խաբուսիկ է  այս աշխահում ամեն բան,  հայրենիքն է մնայուն արժեքը: 
 Կա մեկ գերագույն նպատակ, որ միավորում է աշխարհի բոլոր հայերին... և դա Հայրենիքն է: Աշխարհը մեզ պետք է տեսնի ուժեղ, միասնական, պետք է հասկանա, որ մենք մեր երկրի տերն ենք: Հիմա բռունցքվելու ժամանակն է.....

Ռուսաստանի հայերի միության նախագահի լիիրավ ներկայացուցիչը Մոսկվայում և Մերձմոսկովյան մարզերում՝ Արտյոմ Մնացականի Վարդանյան

 

Կիսվել