Մենք անկրկնելի ենք այնքան, ինչքան Նրանց գենի կրողն ենք։

Աննա Անտոնյան Փետրվար 14, 2021

Սյուզանա Նավասարդյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝նվիրված դուստրերի՝հայրերի հանդեպ տածած սիրուն․

<<Աղջիկները մի սեր են ունենում կյանքում՝իսկական, ուժեղ, չկրկնվող ու հարատև։ Աղջիկները մի՛ իդեալ են ունենում կյանքում՝բացառիկ, անթերի ու անաղարտ։ Աղջիկները մի հավատ ունեն Երկնքում և մեկը՝ Երկրի վրա։ Երկնքում՝Աստված, Երկրի վրա՝Պապա...

Մենք մի սիրտ ունենք, ու մեկն այդ սրտում անդադար ապրում է։ Մենք զույգ աչքեր ունենք, ու մեկն այդ աչքերում ջինջ փայլում է։ Մենք երկու ձեռք ունենք, ու մեկն այդ ձեռքերին ուժ է տալիս անխոնջ։ Մեր մտքերին մեկն անվերջ արթնություն է տալիս...

 

Աղջիկները մի հանգրվան ունեն, ու դա հայրական ջերմ գիրկն է։ Այնտեղ ոչ ոք չի չարախոսում, այնտեղ հասկանում ես հարազատ լինելու քնքշությունը, այնտեղ ոչ ոք չի ատում, չի թշնամանում, չի մեղադրում...որովհետև հայրական սերն անմար է, մաքուր ու անգին։ Որովհետև հոր սիրտը թույլ չի տա՝թաց աչքերով նայել կյանքին։

Ու ամեն անգամ, երբ հոգնում ես քեզ կլանող այս 《մութ》ու անիմաստ աշխարհից... հիշում ես, որ Պապան քեզ սիրելուց ու պաշտպանելուց երբեք չի հոգնի...ինչքան էլ դժվար լինի դա։

Ինքը հանուն քեզ չի հանձնվել երբեք, դու ի՞նչ իրավունքով կհանձնվես կամ ի՞նչ մանրուքների...

Աղջիկները կատուներ չեն...բայց կան այնպիսիք(քչերը), որ ութ չէ, ութ հազար կյանք կտան Պապայի մի ժպիտի համար...

Ու էս սերը վայելելու համար...մրցակցություն չի կարող լինել երբեք. Աստված ի՛նքն է նվիրում մեզ մեկին, ով կփոխարինի իրեն Երկրի վրա>>։

Հեղինակը՝այստեղ

Կիսվել