Արթուր Դավթյանը ՌԴ նախագահի հրամանով պարգևատրվել է մեդալով

admin Հունվար 12, 2022

Վլադիմիր Պուտինի անունից մեդալը Հայաստանի գլխավոր դատախազին հանձնել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռուսաստանում պարգևատրվել է մեդալով։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2021թ. ապրիլի 20-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով:

ՌԴ նախագահի անունից մեդալը Դավթյանին այսօր հանձնել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:

Հիշեցնենք, որ Դավթյանն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել հունվարի 11-ին` մասնակցելու Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Կիսվել