Արթուր Աբրահամն այցելել է խորհրդարան, ներկայացրել իր ծրագրերը

admin Նոյեմբեր 03, 2021

Ներքին Չարբախում մեծացած անվանի մարզիկն այգի է հիմնել իր մանկության խաղահրապարակում: Այգու շարունակությամբ կառուցվելու է Արթուր Աբրահամի անունը կրող մարզադպրոց:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և հանձնաժողովի անդամները այսօր ընդունել են աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին:

Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ 2022 թվականի պետական բյուջեի նախագծով բավականին հատկացումներ են նախատեսվել հատկապես մանկապատանեկան և մասսայական սպորտի զարգացման համար և համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս մեր մարզիկների շնորհիվ Հայաստանի դրոշը շատ ու շատ անգամ կբարձրացվի միջազգային մրցաշարերում:

Արթուր Աբրահամը պատգամավորներին ներկայացրել է Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված ծրագրերը։

Ներքին Չարբախում մեծացած անվանի մարզիկը այգի է հիմնել իր մանկության խաղահրապարակում: Այգու շարունակությամբ կառուցվելու է Արթուր Աբրահամի անունը կրող մարզադպրոց: Նա նշել է, որ համատեղ ջանքերով պետք է խրախուսել սպորտով զբաղվելը, առողջ ապրելակերպը, իսկ հնարավորինս մեծ թվով երիտասարդների սպորտի մեջ ներգրավելը նրա ծրագրի կարևոր բաղադրիչն է:

Լավագույն կադրերը կվերապատրաստվեն աշխարհի տարբեր մարզական կենտրոններում: Բռնցքամարտիկի երազանքն է, որ Հայաստանը սպորտի ասպարեզում լուրջ ձեռքբերումներ ունենա:

Կիսվել