Արշամյանը կշարունակի ղեկավարել «Հայաստան» հիմնադրամը. առաջիկայում հայտարարություն կլինի

admin Նոյեմբեր 27, 2021

Հայաստանին նվիրաբերված դրամական միջոցների ուսումնասիրության վերաբերյալ զեկույցները քննարկվել են, հիմնադրամն առաջիկայում հայտարարություն կանի։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը վերընտրվել է այդ պաշտոնում։ Տեղեկությունը հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Արշամյանին գործադիր տնօրենի պաշտոնում 3 տարի ժամկետով հաստատել է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։

Արդեն հայտնել էինք, որ այսօր կայացել է խորհրդի 30-րդ նիստը։

«Նիստի ընթացքում հաստատվեցին 2020թ. ֆինանսական և ծրագրային հաշվետվությունները, 2021 թվականի բյուջեն, ինչպես նաև քննարկվեցին հիմնադրամի հետագա անելիքները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նիստում անդրադարձ է արվել Հայաստանին նվիրաբերված դրամական միջոցների ուսումնասիրությանը, որի վերաբերյալ հնչել են մի քանի զեկույցներ: Նշվում է, որ խորհուրդը մանրամասն քննարկել է զեկույցները և որոշում կայացրել հանդես գալ հայտարարությամբ։ Խոստանում են այն հրապարակել մոտ ապագայում:

Կիսվել