Արցախը հաղթելու է այս պայքարում

admin Օգոստոս 20, 2023

 

Արցախը հաղթելու է այս պայքարում
Այսօր շրջափակված Արցախում ծնվել են զույգ աղջիկներ: Արցախը շարունակում է ապրել: Չնայած դժվարություններին և փորձություններին՝ արցախցիները վստահ են իրենց որոշման մեջ՝ ապրել և արարել իրենց պապերի հողում: Եվ դա է միակ ճշմարտությունը. հայը պետք է ապրի Հայոց հողում: Որքան էլ աշխարհն առաջնորդեն շահերն ու օգուտները, միևնույն է՝ արդարությունը մի օր հաղթելու է: Արցախը հայկական եղել է և միշտ էլ լինելու է հայկական. այս սուրբ հայրենիքի համար սերունդներ տվել են իրենց ամենաթանկը: Այլ տարբերակ լինել չի կարող, հակառակ դեպքում պատմությունն ու սերուդները մեզ չեն ների: Միայն միասնական և մեկ նպատակի համար միաբանվելով՝ մենք կտեսնենք հայոց սրբազան պայքարի արդյունքը՝ մեր խաղաղ, ապահով Հայրենիքը:

Ռուսաստանի հայերի միության նախագահի լիիրավ ներկայացուցիչը Մոսկվայում և Մերձմոսկովյան մարզերում՝ Արտյոմ Մնացականի Վարդանյան

 

Կիսվել