Աննա Սարգսյանը երկրորդն է Բելառուսի շախմատային մրցաշարում

Աննա Անտոնյան Ապրիլ 11, 2021

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Աննա Սարգսյանը երկրորդն է Բելառուսի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Orsha Open 2021-ում Հայաստանն ուներ հինգ ներկայացուցիչ: 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր Աննա Սարգսյանը դարձավ արծաթե մեդալակիր: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Արմեն Բարսեղյանը 5-րդն է, Վահե Գրիգորյանը` 39-րդը, Ռաֆայել Ստեփանյանը` 41-րդը, Արարատ  Ստեփանյանը` 50-րդը:

Ավելի վաղ` Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Սերբիայի միջազգային մրցաշարում: Belgrade Spring Chess Festival 2021 միջազգային մրցաշարում Մարտիրոսյանը 9 հնարավորից հավաքելով 8 միավոր դարձել է մրցաշարի հաղթող: Մարտիրոսյանը ոչ մի պարտություն չկրեց, 7 տուրերում հաղթեց, իսկ պարտիա ավարտեց ոչ-ոքի: Այս մրցաշարում երկրորդ տեղը գրավեց Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը: Նա հավաքեց 7,5 միավոր: Եռյակը եզրափակեց ԱՄՆ ներկայացուցիչ Շտուրտ Ռավերը:

Կիսվել