Ադրբեջանի իշխանությունները Շուշիում մտադիր են պետական արգելոց ստեղծել

Աննա Անտոնյան Մայիս 21, 2021

Արցախի Շուշի քաղաքում, որը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, կստեղծվի «Շուշիի պետական արգելոց», հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքի՝ «Շուշա քաղաքի» (չակերտները՝ խմբ.) մասին օրենքի նախագիծը»։

 

Ինչպես հաղորդվում է, «պետական արգելոցը կառավարելու է գործադիր իշխանության համապատասխան մարմնի կողմից նշանակված մարմինը»։

«Այդ մարմինը կսահմանի քաղաքի վարչական սահմաններին հարող և դրա հետ սոցիալական, պատմական, մշակութային կամ տնտեսական կապ ունեցող կամ քաղաքի պետական արգելոցի պահպանության կամ զարգացման համար նշանակություն ունեցող տարածքներում պահպանության գոտու սահմանները»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

 

168.am

Կիսվել