Աժ հերթական նիստը մեկնարկեց ընդդիմություն-իշխանություն դեբատով։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը իշխող մեծամասնությանը դիտողություն արեց՝ նիստի օրակարգում ընդգրկված 16 հարցերից ոչ մեկը երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին ուղղված չէ։4 տարի, 8 ամիս, 19 օր. սա այն ժամանակն է, որի ավարտից հետո Ադրբեջանի ղեկավարը կարող է այն տխրահռչակ հայտարարության հիման վրա պահանջել ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերումը Արցախից։ Սա նաև այն ժամանակն է, որ մենք պետք է օգտագործենք, որպեսզի պատրաստ լինենք նման հավանական զարգացմանը։
«Ուզում եմ հասկանալ՝ մեր օգտագործվող ժամանակահատվածին արդյո՞ք արդյունավետ տիրապետում ենք, թե՞ ոչ», - դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ասաց Սիմոնյանը։
Արձագանքելով Արարատ Միրզոյանն ասաց, թե իսկապես շատ մեծ մարտահրավերներ կան, որոնց պետք է ադեկվատ արձագանքել։
«Դրանով զբաղվում են ՀՀ զանազան ինստիտուտներ։ Այո՛, ԱԺ-ն զանազան գործընթացներում իր դերակատարումը ևս ունի, բայց ԱԺ-ի այլ՝ առօրյա պարտականությունները ոչ ոք անվավեր չի ճանաչել և չի էլ կարող։ Մենք ունենք նաև բազմազան այլ խնդիրներ մեր առջև կանգնած, մենք չենք կարող զբաղվել միայն մեկ հարցով», - ասաց Արարատ Միրզոյանը։
Ապա նկատեց, որ մինչ ընդդիմադիր պատգամավորը քննադատում է, իր կուսակցության շատ պատգամավորներ ինտենսիվորեն մասնակցում են այդ քննարկումներին,եւ Միրզոյանի դիտարկմամբ, իրենց խոսքում շեշտում, որ «կարեւոր» նախագիծ է։
hraparak.am