Բայց ինչ մանր արարածներ եք դուք.իշխանությունը լարվել է Մխիթարյանի դեմ

Աննա Անտոնյան Մայիս 25, 2021

2018 թվականի սեպտեմբեր, Հենրիխ Մխիթարյանը զրկվեց դիվանագիտական անձնագրից:

2019 թվականի նոյեմբեր, Փաշինյանի օգնական Մեսրոպ Առաքելյանը պահանջեց Մխիթարյանին զրկել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագի թևկապից:

22.11.2019. Հենրիխ Մխիթարյանի մայրը պատասխանեց Նիկոլ Փաշինյանի օգնականին և հայտարարեց, որ Մեսրոպ Առաքելյանը ոչինչ չի հասկանում ֆուտբոլից:

21.12.2020. Հենրիխ Մխիթարյանի մայրը և մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչներ պատերազմում պարտությունից հետո պահանջում են վարչապետ Փաշինյանի հրաժարականը:

24.05.2021. Հենրիխ Մխիթարյանը չի հրավիրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական...

1935 թ.-ին Երրորդ Ռեյխում ընդունվեց «Ֆյուրերի հանդեպ սիրո մասին» օրենքը՝ այս սերը հայտարարվեց իրավական հասկացություն և բոլոր գերմանացիների համար այն պարտադիր բնույթ էր կրում: «Ազգի առաջնորդի» հանդեպ հակակրանքը քրեական հանցագործություն դարձավ:

Հ. Գ. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ոչ միայն Մխիթարյանն է, ինչպես հայկական շախմատը ոչ միայն Լեւոն Արոնյանն է, բայց... բայց ինչ մանր արարածներ եք դուք... Ի՞նչ եք արել ձեր կյանքում, բացի Գյումրիից Երեւան քայլելուց:

Մեջբերելով հայտնի հումորային համարը և մի փոքր խմբագրելով խոսքերը՝ կարող ենք ասել, որ բոլորդ փոքրոգի մարդուկներ եք՝ «Ամիստադ» նավի ստրուկների հոգով:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Կիսվել