Հավերժ ներկա, հավերժ հերոս․Ավետիսյան Տիգրան Գևորգի

Աննա Անտոնյան Ապրիլ 12, 2021

Ավետիսյան Տիգրան Գևորգի֊մեր անմահների շարքը համալրած Հերոս։

 

Ծնվել է 2000թ.ապրիլի 26֊ին Հրազդան քաղաքում։ Ընտանիքի ավագ որդին էր՝սիրելի բոլորի համար, Հոր հենարանը, քույրերի պաշտպանը։ Ուսումը ստացել է տեղի Ա.Մռավյանի անվան դպրոցում։ Փայլուն տիրապետում էր 《Ֆիզիկա》և《Մաթեմատիկա》առարկաներին։ Ուսումը կիսատ թողնելով՝իր իսկ անդրդվելի կամքով մեկնել է ծառայության։ Ոգևորությամբ է ընդունել Արցախում ծառայելու փաստը։ Ծառայել է Մարտակերտի ՆՀ զորամասում։ Հրետանավոր էր, անգնահատելի ընկեր ու կարգապահ սերժանտ։

Արցախյան երկրորդ պատերազմի առաջին օրվանից քաջաբար կռվել է հանուն հայրենիքի՝հորդորելով ընտանիքի անդամներին հանգիստ լինել, որովհետև ինքը պինդ կանգնած է իր խրամատում։

Հերոսի մահով ընկել է հոկտեմբերի 14֊ին՝անտեսելով փախչելու հրամանն ու կրակելով մինչև վերջ։ Ավետիսյան Տիգրանի զոհվելուց երկու օր անց ծնվել է նրա եղբայրը, ում ի պատիվ Հերոսի, ընտանիքն անվանել է Տիգրան։

Առանց եղբոր ծնվելու լուրն իմանալու Հերոսը տվեց իր կյանքը,որ հարազատներն ու Հայրենիքը խաղաղ ապրեն։ Ավետիսյան Տիգրանի աճյունն ամփոփված է հարազատ քաղաքում՝հարազատ Մոր կողքին։ Հերոսի տանը շուտով կկատարվեն աշխատանքեր՝Տիգրանի սենյակը թանգարան դարձնելու ուղղությամբ։

Կիսվել